Օգոստոս 30, 2023 09:43 Asia/Tehran
  • Այսօր Իրանում նշվում է Ահաբեկչության դեմ պայքարի օրը

Օգոստոսի 30-ին Իրանում նշվում է Ահաբեկչության դեմ պայքարի օրը:

1981թ. օգոստոսի 30-ին ԻԻՀ վարչապետի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին ԻԻՀ նախագահ Մոհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մոհամմադ Ջավադ Բահոնարը: Ահաբեկչությունը կազմակերպել էր «Մոնաֆեղին»  ահաբեկչական խմբավորումը:
1979 թվականին Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, «Մոնաֆեղին» և մեծ թվով այլ ահաբեկչական խմբավորումներ, տարբեր գործողությունների ընթացքում, սպանել են ԻԻՀ ավելի քան 17 հազար քաղաքացիների և պաշտոնյաների։
Ահաբեկչական գործողություններից հետո «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման անդամները փախել են նախ՝ Փարիզ, հետո՝ Իրաք: 
Երբ ամերիկյան ուժերը մտան Իրաք, ԱՄՆ-ն սկսեց հովանավորել մոնաֆեղներին և խմբավորման անդամները որոշ ժամանակ անցկացրեցին Իրաքում իրենց համար ստեղծված ճամբարում: Ավելի ուշ, Բրիտանիայի ու ԱՄՆ-ի աջակցությամբ, խմբավորման անդամները փոխան Ալբանիա:
Չնայած արևմտյան որոշ երկրների սադրանքներին, Իրանն անվիճելի ուժ է աշխարհում ահաբեկչության դեմ պայքարելու համար. Բացի ահաբեկչության դեմ պայքարում իր հարևաններին աջակցելուց, Իրանը համագործակցում է նաև ահաբեկչության դեմ պայքարող միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ։