Իրանի և Իսպանիայի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
Իրանի և Իսպանիայի արտգործնախարարները կարևորել են երկկողմ հարաբերությունների զարգացումը:
Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրը կայացած եռախոսազրույցում քննարկել են երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ։ Անդրադառնալով Իսպանիայում վերջին խորհրդարանական ընտրություններին՝ Ամիր Աբդուլլահյանն ընդգծել է Իրանի և Իսպանիայի միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությունը։
Աբդոլլահյանն անդրադարձել է նաև Իրանի և Եվրամիության միջև երկխոսության և համագործակցության գործընթացին և միությունում Իսպանիայի նախագահության շրջանին։
Խոսե Մանուել Ալբարեսն երկու երկրների պատմական հարաբերություններին, ընդգծել է երկկողմ համագործակցությունն ամրապնդելու իր երկրի պատրաստակամությունը։
Նախարարները քննարկել են նաև Իրանի և Իսպանիայի միջև հյուպատոսական համագործակցության վերջին վիճակը: