Իրանի միջուկային հետազոտությունների լաբորատորիաների բացառիկ դիրքը արևմտյան Ասիայի տարածաշրջանում
(last modified Wed, 30 Aug 2023 13:25:17 GMT )
Օգոստոս 30, 2023 16:55 Asia/Tehran
  • Իրանի միջուկային հետազոտությունների լաբորատորիաների բացառիկ դիրքը արևմտյան Ասիայի տարածաշրջանում

Իրանի միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ընդգծել է , որ Իրանի միջուկային հետազոտական ​​լաբորատորիաները բացառիկ են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։

Իրանի միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտը գործունեություն է ծավալում միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի մշակման, զարգացման և իրականացման, ինչպես նաև համապատասխան ոլորտներում հետազոտությունների հնարավորությունների ստեղծման և տարածման ուղղությամբ:

Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեղհին ISNA-ի հետ զրույցում նշել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը բացառիկ դիրք է զբաղեցնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հետազոտական ​​լաբորատորիաների ոլորտում՝ հավելելով, որ հետազոտությունների և լաբորատորիաների ոլորտում մյուս երկրները չեն կարող հավասարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարն ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության և այդ կառույցի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության մակարդակը բարձրացել է։

 ՖԵղհին նաև ասել է. «Միջուկային ոլորտում մենք տիրապետում ենք հետազոտական ​​և արդյունաբերական գրեթե բոլոր կողմերին ու  հարթություններին, և շատ լավ գիտենք, թե ինչ ունենք մեր տրամադրության տակ»:

Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ​​ինստիտուտի ղեկավարը խոսեց նաև միջուկային բժշկության ոլորտում այս գիտահետազոտական ​​ինստիտուտի գործունեության մասին, նշելով. «Մենք այժմ թեւակոխել ենք  ախտորոշիչ ռադիոդեղամիջոցների լայն ասպարեզի  հետազոտության և արտադրության փուլ»։