Իրանի միջուկային հետազոտությունների լաբորատորիաների բացառիկ դիրքը արևմտյան Ասիայի տարածաշրջանում
Իրանի միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն ընդգծել է , որ Իրանի միջուկային հետազոտական լաբորատորիաները բացառիկ են Արևմտյան Ասիայի տարածաշրջանում։
Իրանի միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտը գործունեություն է ծավալում միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրերի մշակման, զարգացման և իրականացման, ինչպես նաև համապատասխան ոլորտներում հետազոտությունների հնարավորությունների ստեղծման և տարածման ուղղությամբ:
Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար Սեյեդ Ամիր Հոսեյն Ֆեղհին ISNA-ի հետ զրույցում նշել է, որ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը բացառիկ դիրք է զբաղեցնում Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հետազոտական լաբորատորիաների ոլորտում՝ հավելելով, որ հետազոտությունների և լաբորատորիաների ոլորտում մյուս երկրները չեն կարող հավասարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարն ընդգծել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցության և այդ կառույցի հնարավորություններն օգտագործելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համագործակցության մակարդակը բարձրացել է։
ՖԵղհին նաև ասել է. «Միջուկային ոլորտում մենք տիրապետում ենք հետազոտական և արդյունաբերական գրեթե բոլոր կողմերին ու հարթություններին, և շատ լավ գիտենք, թե ինչ ունենք մեր տրամադրության տակ»:
Միջուկային գիտությունների և տեխնոլոգիաների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը խոսեց նաև միջուկային բժշկության ոլորտում այս գիտահետազոտական ինստիտուտի գործունեության մասին, նշելով. «Մենք այժմ թեւակոխել ենք ախտորոշիչ ռադիոդեղամիջոցների լայն ասպարեզի հետազոտության և արտադրության փուլ»։