Օգոստոս 31, 2023 08:56 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, մինչև երկրում անվտանգության հաստատումը

ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իրանը կաջակցի Սիրիայի կառավարությանն ու ժողովրդին, մինչև երկրում անվտանգության հաստատումը:


Չորեքշաբթի օրը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Թեհրանի և Դամասկոսի միջև տնետսական հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։
Նա նշել է. «Երկու երկրների նախագահների պայմանավորվածությունների շրջանակում, առաջիկայում, Սիրիայի վարչապետի և Իրանի առաջին փոխնախագահի նախագահությամբ, կկայանա երկու երկրների Գերագույն հանձնաժողովի 15-րդ նիստը»։
Դատապարտելով Հալեպի օդանավակայանի և Սիրիայի այլ շրջանների վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումներն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Տարածաշրջանում այս ռեժիմի գործողություններից ոչ մեկն անպատասխան չի մնացել ու չի մնա»։
Անդրադառնալով ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությանն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիրիայի և տարածաշրջանի անվտանգությունն Իրանի լուրջ մտահոգությունն է, և մենք կշարունակենք աջակցել Սիրիայի ժողովրդին և կառավարությանը՝ մինչև երկրում կայունության հաստատումը»: 
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով. «Անկարայի և Դամասկոսի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները բխում են տարածաշրջանի շահերից, և Իրանը կշարունակի իր ջանքերը թյուրիմացությունները հարթելու և Սիրիայի և Թուրքիայի սահմանին անվտանգություն հաստատելու ուղղությամբ»։
Սիրիայի ԱԳ  նախարար  Ֆեյսալ ալ-Մեղդադն անդրադառնալով Իրանի և Սիրիայի ընդհանուր մարտահրավերներին, հայտարարել է. «Թեհրանի և Դամասկոսի դեմ որոշ երկրների թշնամական քաղաքականությունը շարունակվում է, և այդ երկրները, հատկապես ԱՄՆ-ը, տարբեր միջոցներով, այդ թվում՝ ֆինանսական աջակցության միջոցով,  ահաբեկչությունն օգտագործում են իրենց քաղաքական նպատակներն առաջ տանելու համար: Եվ տարածաշրջանի երկրները տեղյակ են այս մասին»: 
Ֆեյսալ ալ-Մեղդադը հայտարարել է. «Իրանի և Սիրիայի ժողովուրդների դիրքորոշումը Արևմուտքի մարտահրավերների և դավադրությունների դեմ հերոսական է և վկայում է իրենց առաջնորդներին և Իրանի ու Սիրիայի կառավարությունների վարած քաղաքականությանն աջակցելու մասին»: