Համաշխարհային զարգացող տերությունների կոալիցիան խոչընդոտ է գերիշխող համակարգի միակողմանիության համար.ԻԻՀ նախագահ
https://parstoday.ir/hy/news/iran-i205342-Համաշխարհային_զարգացող_տերությունների_կոալիցիան_խոչընդոտ_է_գերիշխող_համակարգի_միակողմանիության_համար.ԻԻՀ_նախագահ
Նշելով,որ նոր աշխարհակարգը կհաստատվի ԱՄՆ-ի և գերիշխող տերությունների հզորության անկմամբ, ԻԻՀ նախագահն ասել է,-«Զարգացող տերությունների տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշինքներն ու կոալիցիաները, ինչպիսիք են BRICS-ը և Շանայի Համագործակցության Կազմակերպությունը, դեմ են գերիշխող համակարգի միակողմանիությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2023 13:44 Asia/Tehran
  • Համաշխարհային զարգացող տերությունների կոալիցիան խոչընդոտ է գերիշխող համակարգի միակողմանիության համար.ԻԻՀ նախագահ

Նշելով,որ նոր աշխարհակարգը կհաստատվի ԱՄՆ-ի և գերիշխող տերությունների հզորության անկմամբ, ԻԻՀ նախագահն ասել է,-«Զարգացող տերությունների տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշինքներն ու կոալիցիաները, ինչպիսիք են BRICS-ը և Շանայի Համագործակցության Կազմակերպությունը, դեմ են գերիշխող համակարգի միակողմանիությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը երկրի սուննի կրոնագետների  հետ հանդիպման ժամանակ, մեծարելով սուննի ու շիա նահատակների և սրբավայրերի  պաշտպան նվիրյալների զոհողությունները,  հավելել է.-«Իրանի դեմ հարձակվելու մասին արտահայտությունը հանվել է համաշխարհային իմպերիալիստների գրականությունից,  քանի որ այսօրվա հզոր Իրանը տարբերվում է երեկվա Իրանից, և այս հզորությունը ստեղծվել է բոլոր՝ այդ թվում 15 հազար սուննի նահատակների անարատ արյան,և   երկրի գիտական ու տնտեսական առաջընթացի ասպարեզում իրանցի տղամարդկանց ու կանանց մշտապես ներկա լինելու և  ջանքերի  շնորհիվ»:

Նշելով, որ իսլամական ումման և միասնական հասարակությունը կայսերապաշտության, կամայականությունների ու գերիշխանությունների ամենամեծ խոչընդոտն են, Ռայիսին թշնամիների ծրագիրն է համարել սրբությունների , Իսլամի մեծ մարգարեի և Սուրբ Ղուրանի  հանդեպ անարգանքը, ասելով՝ «Այս երկնային խոսքի նկատմամբ անարգանքը նշանակում է՝ անարգանք մարդու, ազատության  և բոլոր աբրահամական կրոնների նկատմամբ և այս բոլոր քայլերը շղթայի օղակներ են՝ իսլամական ումման թուլացնելու համար»:

Նշելով ,որ հիմնական ռազմավարությունը իսլամական ումմայի միասնականությունն է, ԻԻՀ նախագահն ասել է,-«Իսլամական ումման աշխարհի բոլոր անկյուններում պետք է իմանա, որ իսլամի առաջընթացը կախված է միասնությունից, և յուրաքանչյուր ոք, ով ձգտում է իր գրիչով և խոսքով միասնություն ստեղծել, շարժվել է այս անհրաժեշտության ուղղությամբ, որն Իսլամական Հանրապետության ռազմավարությունն է»։

Ընդգծելով,որ պայմանները նպաստավոր են Դիմադրության համար, ԻԻՀ նախագահը հավելել է,-«Պաղեստինի այսօրվա պայմանները չեն կարող համեմատվել երեկվա հետ: Նախկինում այս երկրի համար որոշումներ էին կայացվում ազատագրական կազմակերպություններում, իսկ այսօր պաղեստինյան ասպարեզում նախաձեռնող են մոջահեդները։ Դիմադրության շարժումն այս ասպարեզի հաղթող շարժումն է, և նրանք, ովքեր մինչև երեկ խոսում էին փոխզիջումների մասին,այլևս այդ մասին չեն խոսում , և պաղեստինյան գրականության մեջ փոխզիջման և հանձնվելու մասին խոսք չկա»։