Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում Իրան-Չինաստան համագործակցությունը
(last modified Sun, 03 Sep 2023 12:51:43 GMT )
Սեպտեմբեր 03, 2023 16:21 Asia/Tehran
  • Կարևորվել է ճգնաժամային իրավիճակներում Իրան-Չինաստան համագործակցությունը

Իրանի ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավարն ասել է.«Չինաստանը և Իրանը պետք է համագործակցեն ճգնաժամային իրավիճակները կանխելու, դրանց դեմ պայքարելու և ճգնաժամային պայմաններում վերակառուցելու ոլորտներում:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճգնաժամային կառավարման կազմակերպության ղեկավար Մոհամմադ Հասան Նամին հանդիպել և զրուցել է Թեհրանում Չինաստանի դեսպան Չանգ Հուայի հետ։

Անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին՝ Մոհամմադ Հասան Նամին ասել է. «Աշխարհը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, այդ թվում՝ կլիմայի փոփոխությունը, անապատացումը, մաքուր ջրի բացակայությունը, ջրհեղեղները, սողանքները, հրդեհները, շոգը, երաշտը և մանրափոշին, որոնց դեմ պայքարելու համար անհրաժեշտ է երկրների համագործակցությունը»:

Թեհրանում Չինաստանի դեսպանն այս հանդիպմանն ասել է. «Մենք ողջունում ենք բնական աղետների դեմ պայքարում համագործակցելու Իրանի առաջարկը»։

Չան Հուան հավելեց. «Չինաստանը, ինչպես Իրանը, բախվում է բազմաթիվ բնական աղետների, և հուսով եմ, որ այս ոլորտում մենք լավ համագործակցություն կունենանք Իրանի հետ, իսկ ճգնաժամերի կառավարման հարցում Չինաստանը հայտարարում է Իրանի հետ համագործակցելու իր լիակատար պատրաստակամության մասին»։