Սեպտեմբեր 04, 2023 09:21 Asia/Tehran
  • Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Ռայիսին ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը

Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանն ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը:

Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ, Ռայիսին նշել է, որ ՏՀԿ համատեղ հաձնաժողովի ակտիվացումը արդյունավետ կլինի երկու երկրների միջև առևտրային փոխգործակցության և հնարավորությունների փոխադարձ օգտագործման համար:  
Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություններին, Ռայիսին ահաբեկչության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը համարել է տարածաշրջանի բոլոր երկրների ազգային ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը, հավելելով. «Ցանկացած կառավարության ազգային ինքնիշխանությունն իր բոլոր տարածքների վրա ահաբեկչական և հակաանվտանգության գործողությունները կանխելու լավագույն միջոցն է»։
Ռայիսին ընդգծել է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում՝ Կովկասում օտար երկրների ներկայությանը դիմակայելու և յուրաքանչյուր տարածաշրջանի երկրների միջև երկխոսության և համագործակցության միջոցով հարցերի լուծման անհրաժեշտությունը:
Հանդիպմանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Իրանն ու Թուրքիան մեծ կարողություններ ունեն համագործակցությունն ու փոխգործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու համար, և որ հնարավոր է երկկողմ առևտրի ծավալը հասցնել 30 միլարդ դոլարի:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ երկու երկրների փոխգործակցության մակարդակի ընդլայնումը պահանջում է Իրանի և Թուրքիայի ղեկավարների հատուկ ուշադրությունն ու աջակցությունը։