Իրանի ՀՕՊ-ի հզորությունը նեղացրել է ասպարեզն օտարերկրացիների համար.Գեներալ Սաբահիֆարդ
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է.-«Օդային սահմաններում Իրանի բանակը, օժտված լինելով լայնածավալ ու բազմազան պաշտպանական սպառազինություններով տարածաշրջանում նեղացրել է օտարերկրացիների ասպատակությունների ասպարեզը»:
Բրիգադի գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը երեքշաբթի առավոտյան կայացած միջոցառման ժամանակ ունեցած ելույթում հավելել է,-«Խորաթափանցության և զգոնության ներքո գիտական առաջընթացը և պաշտպանական տեխնիկան, նվազեցնելով պատժամիջոցների ազդեցությունը, Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանությանը բարձր դիրք են պարգևել»:
Բրիգադի գեներալ Սաբահիֆարդը նշել է.-«Պաշտպանության ուժերի պաշտպանունակությունն ու մարտական պատրաստվածությունը շարունակաբար ամրապնդվում և արդիականացվում են, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերը հաստատակամ և լուրջ մոտեցում ունեն ցանկացած հնարավոր սպառնալիքի նկատմամբ»։
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը հավելել է.«Թշնամիները պետք է իմանան, որ հակաօդային պաշտպանությունը երկրի ու հեղափոխության պաշտպանության հարցում դույզն չափով չի թերացել և իր ողջ ուժով դիմակայում է նրանց»։