Այսօր շիաների երրոդ իմամ Հոսեյյնի նահատակության քառասուներորդ օրն է՝ Արբաինը
Սեպտեմբերի 6-ին Քարբալայում աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է:
Ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Իրանից, միլիոնավոր ուխտավորներ այս օրը մտնում են Իրաքի Քարբալա քաղաք՝ մասնակցելու իմամ Հոսեյնի Արբաինի արարողությանը:
Իմամ Հոսեյնը և նրա հավատարիմ ուղեկիցները նահատակվել են Քարբալայում՝ հիջրեթի 61 թվականի մուհարրամ ամսի 10-ին: Իմամ Հոսեյնն իր ապստամբության նպատակներից մեկը համարում էր ճնշումների դեմ պայքարը:
Իրանի հավատացյալ ժողովուրդն այս գիշեր մզկիթներում և այլ կրոնական վայրերում կմասնակցի իմամ Հոսեյնի և նրա ուղեկիցների նահատակության քառասնօրյակի արարողություններին:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունը ցավակցում է աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես՝ շիաներին իմամ Հոսեյնի նահատակության կապակցությամբ: