Իրանը պատրաստ է զարգացնել պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները հարևանների հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i205600-Իրանը_պատրաստ_է_զարգացնել_պաշտպանական_և_ռազմավարական_հարաբերությունները_հարևանների_հետ
Անդրադառնալով առաջիկա մեկ ամսում Իրանի նկատմամբ սպառազինական բոլոր տեսակի պատժամիջոցների դադարեցմանը, ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զարգացնելու պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները բոլոր անկախ և դաշնակից երկրների, հատկապես հարևանների հետ՝ հավաքական ջանքերի սկզբունքի հիման վրա և անվտանգության, փոխադարձ հարգանքի, խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 06:10 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է զարգացնել պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները հարևանների հետ

Անդրադառնալով առաջիկա մեկ ամսում Իրանի նկատմամբ սպառազինական բոլոր տեսակի պատժամիջոցների դադարեցմանը, ԻԻՀ ԶՈՒ պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է զարգացնելու պաշտպանական և ռազմավարական հարաբերությունները բոլոր անկախ և դաշնակից երկրների, հատկապես հարևանների հետ՝ հավաքական ջանքերի սկզբունքի հիման վրա և անվտանգության, փոխադարձ հարգանքի, խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով։

Բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին, արաբական «Ալ-Վաֆաղ» թերթում հրապարակված հոդվածում, անդրադառնալով Իրանի պաշտպանական արդյունաբերության առաջընթացին, գրել է. «ԻԻՀ սպառազինությունն ու տեխնիկան ապացուցել են իրենց արդյունավետությունը, հատկապես ահաբեկչության դեմ պայքարում, և շատ երկրներ, տեսնելով այդ փաստը, ձգտում են զարգացնել պաշտպանական համագործակցությունը Թեհրանի հետ»:
Նշելով, որ Իրանի պաշտպանական արդյունաբերության բնութագրերից են  ուժը և անվտանգության հաստատման կարողությունը, դինամիզմը, էնդոգենությունը, ներքին ուժին ապավինելը և անկախությունը, նա հավելել է. «Պաշտպանական արդյունաբերության մեջ ինքնաբավությունը և արտաքին ուժերից կախվածության բացակայությունը լավ հնարավորություն են ընձեռել միջազգային երկկողմ և բազմակողմ համագործակցության համար,  հատկապես տեխնոլոգիաների փոխանցման հարցում  համագործակցող և բարեկամ երկրների հետ, և ստեղծված ռազմավարական առավելություններն այնքան կարևոր են, որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում զսպման հզորության բարելավումը հանգեցրել է տարածաշրջանային և միջազգային միջավայրում հավասարակշռության, կայունության և անվտանգության ստեղծմանը»:
Աշտիանին նշել է. « ԻԻՀ պաշտպանական քաղաքականության մշտական ուղերձը խաղաղության, բարեկամության, կայունության և անվտանգության ուղերձն է բոլոր հարևան երկրների, տարածաշրջանի և աշխարհի համար»:
Իրանի ԶՈՒ  պաշտպանության և աջակցության նախարարը հայտարարել է. «Ակտիվ պաշտպանական դիվանագիտության շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է պաշտպանական և ռազմավարական հարաբերություններ հաստատել  բոլոր անկախ և հարևան երկրների, հատկապես տարածաշրջանային հարևանների և իսլամական երկրների հետ՝ հավաքական ջանքերի սկզբունքի հիման վրա և անվտանգության, փոխադարձ հարգանքի, խաղաղության ու կայունության ամրապնդման նպատակով»։