Իրանի արձագանքը Բահրեյնում սիոնիստական դեսպանատան բացմանը
(last modified Wed, 06 Sep 2023 06:58:23 GMT )
Սեպտեմբեր 06, 2023 10:28 Asia/Tehran
  • Իրանի արձագանքը Բահրեյնում սիոնիստական դեսպանատան բացմանը

Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Սիոնիստ ոճրագործ առաջնորդների ձեռքը սեղմելու և ռեժիմի հետ հարաբերությունները կարգավորելու որոշ իսլամական կառավարությունների գործողությունները չեն փրկի այս երերուն ռեժիմին փլուզման անմիջական վտանգից»:

Անդրադառնալով Իսրայելի ռեժիմի արտգործնախարարի Բահրեյն կատարած այցին և Մանամայում այս ռեժիմի նոր դեսպանատան բացմանը, Նասեր Քանանի Չաֆին ասել է. « Մինչ Սիոնիստական ռեժիմը գտնվում է թուլության, դեգեներացիայի և փլուզման վիճակում՝ խորը և աճող ներքին ճգնաժամի և միջազգային ու մարդու իրավունքների շրջանակների ու ֆորումների կողմից պաղեստինցիների դեմ այս ռեժիմի ամենօրյա հանցագործությունների վերաբերյալ ընդդիմության ու քննադատության տարածման պատճառով, Երուսաղեմը բռնազավթած ռեժիմի հետ իսլամական երկրների հարաբերությունների կարգավորումը քաղաքական առումով տրամաբանական չէ և հակասում է պաղեստինյան ազգի անօտարելի իրավունքներին  աջակցելու այդ երկրների մարդկային, բարոյական և միջազգային պարտականություններին»: