Իրանն ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել
https://parstoday.ir/hy/news/iran-i205688-Իրանն_ատոմային_էներգիայի_տեխնոլոգիայի_ոլորտում_նոր_տեխնոլոգիաներ_է_ձեռք_բերել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Չնայած դաժան պատժամիջոցներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը 158 նոր ձեռքբերումներ ունի ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2023 13:56 Asia/Tehran
  • Իրանն ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Չնայած դաժան պատժամիջոցներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը 158 նոր ձեռքբերումներ ունի ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում»։

Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական  տեխնոլոգիաներից է, որը մեծ  մասնաբաժին  ունի նոր տեխնոլոգիաների և նոր արդյունաբերության զարգացման գործում։

Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով  տեղական  մասնագետների  կարողությանը, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը,  և բարյացակամորեն ապացուցել, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։

Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական ​​և հետազոտական ​​կենտրոններին:  Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք կմտնեն կլինիկական փորձարկման փուլ:  Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։

ԹԱՍՆԻՄ  լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով Իրանի միջուկային արդյունաբերության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակմանը, հայտարարել է, որ այս փաստաթղթի նպատակներից մեկը էլեկտրակայանների և ճառագայթային համակարգերի զարգացումն է: Նա  հավելել է,-«Գյուղատնտեսության ոլորտում ճառագայթումը շատ կարևոր  է առողջ սննդամթերք արտադրելու համար, ինչը հանգեցնում է վնասատուների հեռացմանը և գյուղատնտեսական արտադրանքի պահպանման ժամկետի ավելացմանը»:

Նշելով,որ նման հնարավորություններով կարելի է արտադրել գյուղատնտեսական առողջ արտադրանք, իսկ բուժման ծախսերը նվազեցնել՝ ապահովելով մարդկանց առողջությունը, Էսլամին հավելել է.-«Հանրապետությունում արտադրվող 130 մլն տոննա գյուղմթերքից 30%-ը մսխվում է, ինչը նվազեցնում է երկրի գյուղատնտեսությունում տնտեսական գործունեության շահույթի շեմը, որը համարժեք է 40 մլն տոննա արտադրանքի»։

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Արեւմուտքը մշտապես փորձում է կանխել Իսլամական Հանրապետության հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներին։

«Միջուկային էներգիայի տեխնոլոգիան ազդում է մարդկանց կյանքի վրա, ուստի այս տեխնոլոգիան չի օգտագործվում միայն ատոմային ռումբեր պատրաստելու համար» ասել է Էսլամին։