Իրանն ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում նոր տեխնոլոգիաներ է ձեռք բերել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.-«Չնայած դաժան պատժամիջոցներին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը 158 նոր ձեռքբերումներ ունի ատոմային էներգիայի տեխնոլոգիայի ոլորտում»։
Միջուկային տեխնոլոգիան այն հիմնական տեխնոլոգիաներից է, որը մեծ մասնաբաժին ունի նոր տեխնոլոգիաների և նոր արդյունաբերության զարգացման գործում։
Իրանի Իսլամական Հանրապետությունն ապավինելով տեղական մասնագետների կարողությանը, դիմել է միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը, և բարյացակամորեն ապացուցել, որ այլ նպատակ չունի, քան այդ էներգիայի խաղաղ և արդյունաբերական օգտագործումը։
Վերջին տարիներին Իրանի միջուկային ոլորտի գիտնականներին հաջողվել է արտադրել լայն սպառման ապրանքներ, որոնք անհրաժեշտ են երկրի գիտական և հետազոտական կենտրոններին: Օրինակ, իրանցի գիտնականները քաղցկեղի ախտորոշման և բուժման ոլորտում կարևոր բացահայտումներ են արել, որոնք կմտնեն կլինիկական փորձարկման փուլ: Իրանն այս ոլորտում աշխարհի լավագույն 5 երկրների շարքում է։
ԹԱՍՆԻՄ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, անդրադառնալով Իրանի միջուկային արդյունաբերության 20-ամյա ռազմավարական փաստաթղթի մշակմանը, հայտարարել է, որ այս փաստաթղթի նպատակներից մեկը էլեկտրակայանների և ճառագայթային համակարգերի զարգացումն է: Նա հավելել է,-«Գյուղատնտեսության ոլորտում ճառագայթումը շատ կարևոր է առողջ սննդամթերք արտադրելու համար, ինչը հանգեցնում է վնասատուների հեռացմանը և գյուղատնտեսական արտադրանքի պահպանման ժամկետի ավելացմանը»:
Նշելով,որ նման հնարավորություններով կարելի է արտադրել գյուղատնտեսական առողջ արտադրանք, իսկ բուժման ծախսերը նվազեցնել՝ ապահովելով մարդկանց առողջությունը, Էսլամին հավելել է.-«Հանրապետությունում արտադրվող 130 մլն տոննա գյուղմթերքից 30%-ը մսխվում է, ինչը նվազեցնում է երկրի գյուղատնտեսությունում տնտեսական գործունեության շահույթի շեմը, որը համարժեք է 40 մլն տոննա արտադրանքի»։
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ Արեւմուտքը մշտապես փորձում է կանխել Իսլամական Հանրապետության հասանելիությունը ժամանակակից տեխնոլոգիաներին։
«Միջուկային էներգիայի տեխնոլոգիան ազդում է մարդկանց կյանքի վրա, ուստի այս տեխնոլոգիան չի օգտագործվում միայն ատոմային ռումբեր պատրաստելու համար» ասել է Էսլամին։