Իրանում գործարկվել է ռուսական խոշորագույն բանկի նոր ծառայությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i205730-Իրանում_գործարկվել_է_ռուսական_խոշորագույն_բանկի_նոր_ծառայությունները
Ռուսաստանի խոշորագույն բանկը հայտարարել է, որ գործարկել է նոր ծառայություն, որն իր հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել Իրան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2023 13:38 Asia/Tehran
  • Իրանում գործարկվել է ռուսական խոշորագույն բանկի նոր ծառայությունները

Ռուսաստանի խոշորագույն բանկը հայտարարել է, որ գործարկել է նոր ծառայություն, որն իր հաճախորդներին թույլ է տալիս գումար փոխանցել Իրան։

Համաձայն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության փոխանցմամբ,  Ռուսաստանի խոշորագույն Sber բանկը երեկ հինգշաբթի հայտարարեց, որ գործարկել է նոր ծառայություն, որը թույլ է տալիս իր հաճախորդներին գումար փոխանցել Իրան:

Այս բանկի հայտարարության համաձայն՝ այս ծառայությունները հասանելի են ինչպես ֆիզիկական, այնպես էլ «Էսբեր» հաշիվներից օգտվող ձեռնարկությունների համար։

Անցյալ դեկտեմբերին Ռուսաստանի մեծությամբ երկրորդ բանկը՝ ՎՏԲ-ն, նմանատիպ ծառայություն գործարկեց Իրանում, իսկ ավելի ուշ մայիսին մասնաճյուղ բացեց Իրանում:

ՎՏԲ-ն առաջին ռուսական վարկատուն է, որը բանկային ծառայություններ է մատուցում Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Ըստ այս զեկույցի՝ Մոսկվան և Թեհրանը վերջին տարիներին ամրապնդել են իրենց հարաբերությունները՝ ի դեմս Արևմուտքի տնտեսական պատժամիջոցների։