Իրան. Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին ստիպի հրաժարվել միջուկային զենքից
https://parstoday.ir/hy/news/iran-i206724-Իրան._Միջազգային_հանրությունը_պետք_է_Իսրայելի_ռեժիմին_ստիպի_հրաժարվել_միջուկային_զենքից
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի Իսրայելի ռեժիմին հրաժարվել միջուկային զենքից, ստորագել NPT պայմանագիրը և ընդունել ՄԱԳԱՏԷ-ի պայմանները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2023 06:25 Asia/Tehran
  • Իրան. Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին ստիպի հրաժարվել միջուկային զենքից

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի Իսրայելի ռեժիմին հրաժարվել միջուկային զենքից, ստորագել NPT պայմանագիրը և ընդունել ՄԱԳԱՏԷ-ի պայմանները»:

Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջուկային զենքի վերացման հարցով հանդիպման ժամանակ, Զահրա Էրշադին ասել է. «Իսրայելի ռեժիմն, ԱՄՆ-ի աջակցությամբ, միշտ դեմ է եղել Միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի տարածաշրջան ստեղծելուն ուղղված ջանքերին և նույնիսկ Իրանին սպառնում է միջուկային զենքով»:

Էրշադին հավելել է. «Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի այս անօրինական,  և անպատասխանատու գործողությունը»։

Նշելով, որ միջուկային պատերազմի ռիսկի աճը մարդկությանն ավելի քան երբևէ մոտեցնում է դատաստանի օրվա սցենարին, Էրշադին հավելել է. «Միջուկային դոկտրինը, որն արդարացնում է միջուկային զենքի օգտագործումը և դրա կիրառման շեմի նվազեցումը, դեռևս հիմք է հանդիսանում միջուկային զենք ունեցող երկրների, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջուկային ռազմավարությունների համար»:

Իրանցի դիվանագետը նշել է. «2023 թվականին ԱՄՆ-ն ու Բրիտանիան 50,9 միլիարդ դոլար և 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացրեցին իրենց միջուկային զենքի ծրագրերին, ինչը նրանց թույլ տվեց անորոշ ժամանակով ընդլայնել իրենց միջուկային հնարավորությունները: Այս քայլերը վկայում են, որ միջուկային զենք ունեցող երկրները հավատարիմ չեն զինաթափման պարտավորւթյուններին»:

Նա նշել է. «Իրանը, ինչպես միջուկային զենք չունեցող մյուս երկրները, անհանգստացած է այս կապակցությամբ և ցանկանում է, որ միջուկային զենք ունեցող բոլոր երկրները լիովին պահպանեն 6-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև միջուկային զինաթափման հետ կապված այլ պարտավորությունները»:

Էրշադին ասել է. «Միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա ամբողջական ոչնչացումն է»։