Իրան. Միջազգային հանրությունը պետք է Իսրայելի ռեժիմին ստիպի հրաժարվել միջուկային զենքից
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և ներկայացուցչի տեղակալն ասել է. «Միջազգային հանրությունը պետք է ստիպի Իսրայելի ռեժիմին հրաժարվել միջուկային զենքից, ստորագել NPT պայմանագիրը և ընդունել ՄԱԳԱՏԷ-ի պայմանները»:
Երեքշաբթի օրը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում միջուկային զենքի վերացման հարցով հանդիպման ժամանակ, Զահրա Էրշադին ասել է. «Իսրայելի ռեժիմն, ԱՄՆ-ի աջակցությամբ, միշտ դեմ է եղել Միջուկային զենքից զերծ Մերձավոր Արևելքի տարածաշրջան ստեղծելուն ուղղված ջանքերին և նույնիսկ Իրանին սպառնում է միջուկային զենքով»:
Էրշադին հավելել է. «Իրանը խստորեն դատապարտում է Իսրայելի ռեժիմի այս անօրինական, և անպատասխանատու գործողությունը»։
Նշելով, որ միջուկային պատերազմի ռիսկի աճը մարդկությանն ավելի քան երբևէ մոտեցնում է դատաստանի օրվա սցենարին, Էրշադին հավելել է. «Միջուկային դոկտրինը, որն արդարացնում է միջուկային զենքի օգտագործումը և դրա կիրառման շեմի նվազեցումը, դեռևս հիմք է հանդիսանում միջուկային զենք ունեցող երկրների, հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջուկային ռազմավարությունների համար»:
Իրանցի դիվանագետը նշել է. «2023 թվականին ԱՄՆ-ն ու Բրիտանիան 50,9 միլիարդ դոլար և 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացրեցին իրենց միջուկային զենքի ծրագրերին, ինչը նրանց թույլ տվեց անորոշ ժամանակով ընդլայնել իրենց միջուկային հնարավորությունները: Այս քայլերը վկայում են, որ միջուկային զենք ունեցող երկրները հավատարիմ չեն զինաթափման պարտավորւթյուններին»:
Նա նշել է. «Իրանը, ինչպես միջուկային զենք չունեցող մյուս երկրները, անհանգստացած է այս կապակցությամբ և ցանկանում է, որ միջուկային զենք ունեցող բոլոր երկրները լիովին պահպանեն 6-րդ հոդվածով սահմանված, ինչպես նաև միջուկային զինաթափման հետ կապված այլ պարտավորությունները»:
Էրշադին ասել է. «Միջուկային զենքի չկիրառման միակ երաշխիքը դրա ամբողջական ոչնչացումն է»։