Էսլամի. Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել
https://parstoday.ir/hy/news/iran-i206968-Էսլամի._Իրանը_չի_ձգտում_միջուկային_զենք_ստեղծել
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և ցանկանում է օգտագործել խաղաղ միջուկային էներգիան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2023 07:15 Asia/Tehran
  • Էսլամի. Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Իրանը չի ձգտում միջուկային զենք ստեղծել և ցանկանում է օգտագործել խաղաղ միջուկային էներգիան»:

Իրանում կայանում է Իսլամական միասնության 37-րդ միջազգային համաժողովը՝ «Իսլամական համագործակցություն՝ ընդհանուր արժեքների հասնելու համար» թեմայով, որին մասնակցում են ավելի քան երեք հազար գիտնականներ և մտավորականներ 41 երկրներից։

Իսլամական միասնության 37-րդ միջազգային համաժողովին մասնակցող մի խումբ հյուրեր երեկ՝ երկուշաբթի, հոկտեմբերի 2-ին, այցելել են Թեհրանի Շահիդ Ֆախրիզադեհ հետազոտական ​​ռեակտոր և Ատոմային էներգիայի կազմակերպության ռադիոդեղագործական արտադրության լաբորատորիաներ:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին այցի ընթացքում ասել է, որ Իրանի միջուկային տեխնոլոգիաների ձեռքբերումները համահունչ են խաղաղությանը և ծառայում են մարդկությանը:

Նա նշել է, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը համարվում է Իսլամական հեղափոխության ձեռքբերումներից մեկը և այժմ այն ​​դարձել է Իրանի և նույնիսկ իսլամական աշխարհի հպարտություններից մեկը։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է, որ բոլոր գործողություններն իրականացվում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ստանդարտների և կանոնակարգերի համաձայն:

Անդրադառնալով Իրանի դեմ թշնամիների պատժամիջոցներին և ընդգծելով, որ Իրանը դեմ է գիտության և տեխնիկայի նկատմամբ ցանկացած գերիշխանության, Էսլամին ասել է.«Ներքին փորձագետների ջանքերով մենք կարողացել ենք չեզոքացնել պատժամիջոցները»:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի կամայական դուրս գալուն և եվրոպական երկրների խոստումնազանց լինելուն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«ՀԳՀԾ-ում Իրանի հակառակ կողմերը ոչ միայն չեն չեղարկել պատժամիջոցները, այլև ավելացրել են պատժամիջոցները և նույնիսկ թույլ չեն տալիս այլ երկրներին համագործակցել Իրանի հետ»:

Անդրադառնալով միջուկային ոլորտում Իրանի թափանցիկ գործունեությանը, ԻԻՀ նախագահի տեղակալը հավաստիացրել է, որ գերիշխող երկրների քաղաքականությանը չենթարկվելը, նրանց հարկադրել է քայլեր ձեռնարկել Իրանի միջուկային առաջընթացը կանխելու համար: