Մանկասպանությունը Սիոնիստական ռեժիմի առանձնահատկությունն է. Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար
Անդրադառնալով պաղեստինցի մանուկ Մուհամմեդ Ալ-Դարեհի նահատակության տարելիցին և սիոնիստների կողմից պաղեստինցի երեխաների դեմ իրականացված հանցագործություններին, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը մանկասպանությունը համարել է Սիոնիստական ռեժիմի առանձնահատկությունը:
Հոսեյն Ամիրաբդոլլահյանն այս առնչությամբ X սոցիալական ցանցում իր հաղորդագրության մեջ գրել է. «23 տարի է անցել անմեղ պաղեստինցի մանուկ Մուհամմադ ալ-Դարեհի անմարդկային նահատակությունից, և 23 տարի պաղեստինցի մայրերը ամեն գիշեր շշնջում են նրա դիմադրության պատմությունը իրենց երեխաների ականջներում»:
Նշելով, որ 2023 թվականի սկզբից 40 պաղեստինցի երեխա է նահատակվել ապարտեիդ և կեղծ սիոնիստական ռեժիմի կողմից, Ամիր Աբդուլլահյանը նշել է, որ մանկասպանությունն այս ռեժիմի առանձնահատկությունն է։
Երեխաների պաշտպանության ծրագրի կողմից հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2023 թվականին Սիոնիստական ռեժիմը Հորդանան գետի արեւմտյան ափին սպանել է 31 երեխայի, իսկ Գազայի հատվածում՝ 6 երեխայի։
Անցյալ ամիս Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը (World Human Rights Watch) իր զեկույցում հայտարարեց, որ Անցյալ տարին (2022 թվական) պաղեստինցի երեխաների համար ամենաարյունալի տարին էր վերջին 15 տարիների ընթացքում, իսկ այս տարի ևս պաղեստինցի երեխաների սպանությունն իրականացվում է նույն տեմպերով։