Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i207064-Իրանը_պատրաստ_է_նպաստել_տարածաշրջանում_խաղաղության_և_անվտանգության_հաստատմանը_և_պահպանմանը
Դեմ արտահայտվելով կովկասյան տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանն ու միջամտությանն ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 06:42 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը

Դեմ արտահայտվելով կովկասյան տարածաշրջանում օտարերկրացիների ներկայությանն ու միջամտությանն ԻԻՀ նախագահը ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները երկխոսության միջոցով լուծելու վերաբերյալ։

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին բարձր է  գնահատել Թեհրանի և Երևանի հարաբերությունները՝ հիմնված պատմական կապերի և հարևանության, ինչպես նաև տարբեր ոլորտներում կառուցողական համագործակցության վրա:

Ընդգծելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը՝ Ռայիսին անընդունելի և տարածաշրջանի երկրների շահերին հակասող է որակել Կովկասում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն՝ ընդգծելով Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Նա նաև Իրանի պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը և պահպանմանը:

ՀՀ ԱԽ քարտուղար  Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է Կովկասի տարածաշրջանի վերջին զարգացումները և հայտարարել, որ Երևանը կարևորում է հարաբերություններն Իրանի հետ: Նա շնորհակալություն է հայտնել Իրանից՝  տարածաշրջանի երկրների ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը կարևորելու համար:

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ու համակողմանի համագործակցությունը զարգացնելու իր երկրի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը՝ Գրիգորյանը հույս է հայտնել, որ տարբեր ոլորտներում երկու երկրների հարաբերությունները կզարգանան: