Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է ԱՄԷ
https://parstoday.ir/hy/news/iran-i207092-Իրանի_Իսլամական_խորհրդարանի_նախագահը_մեկնել_է_ԱՄԷ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանից մեկնել է Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2023 13:40 Asia/Tehran
  • Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահը մեկնել է ԱՄԷ

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Թեհրանից մեկնել է Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով։

Parstoday-ի հայերեն բաժնի հաղորդման համաձայն՝ խորհրդարանական, տնտեսական և առևտրային համագործակցությունը, ինչպես նաև բարիդրացիական հարաբերությունների երաշխավորումը կլինեն Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահի և ԱՄԷ պաշտոնյաների  բանակցությունների առանցքում։

Մինչ Աբու Դաբի մեկնելը, Ղալիբաֆը, նշելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը առաջնահերթություն է համարում հարեւանների հետ բարեկամական հարաբերությունները, հույս է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանական և տնտեսական համագործակցությունը կուժեղացնի Թեհրան-Դուբայ հարաբերությունները։

Վերջին ամիսներին, չնայած քաղաքական և տարածաշրջանային ոլորտներում առկա որոշ վիճահարույց հարցերին, Իրանն ու ԱՄԷ-ն ցանկանում են կառավարել հարաբերություններն այնպես, որ կանխեն լարվածության աճը և օգտագործեն երկու երկրների առկա կարողությունները, հատկապես առևտրային և  տնտեսական ոլորտներում: