Իրանի սահմանապահ հրամանատար. Դեպի Իրան զենքի մաքսանենգությունը կազմակերպված է
https://parstoday.ir/hy/news/iran-i207136-Իրանի_սահմանապահ_հրամանատար._Դեպի_Իրան_զենքի_մաքսանենգությունը_կազմակերպված_է
Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության սահմանապահ հրամանատարը հայտարարել է Իրան դեպի զենքի մաքսանենգության կազմակերպման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2023 12:36 Asia/Tehran
  • Իրանի սահմանապահ հրամանատար. Դեպի Իրան զենքի մաքսանենգությունը կազմակերպված է

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության սահմանապահ հրամանատարը հայտարարել է Իրան դեպի զենքի մաքսանենգության կազմակերպման մասին։

Իրանի ռադիոհեռուստաստեսության լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ  ոստիկանության սահմանապահ հրամանատար, բրիգադային գեներալ Ահմադ Ալի Գուդարզին հայտարարել է, որ Իրանի սահմանների մշտադիտարկումն իրականացվում է ժամանակակից տեխնիկայով և անօդաչու սարքերով, և մատնանշելով զենքի մաքսանենգությանը, ասել է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում 70 հազար տեսակի պարկուճ է հայտնաբերվել միայն Արվանդ գետում, Հուրում, Հովեյզեում և Իրանի հարավարևելյան որոշ սահմաններում։

Անդրադառնալով այն փաստին, որ անցյալ տարի երկրի հարավ-արևելյան սահմաններում հայտնաբերվել է 3 հազար զենք, ԻԻՀ սահմանապահ հրամանատարը հայտարարել է. «Իրանի թշնամիները բազմիցս հայտարարել են, որ այդ զենքերն են տրամադրում խռովարարներին Իրանի Իսլամական Հանրապետությունը տապալելու համար»։

Սարդար Գուդարզին հավելեց. «Անցած տարում կազմակերպված կերպով երկիր մուտք գործելիս հայտնաբերվել է ավելի քան 22000 տեսակի զենք և ոչնչացվել զենքի մաքսանենգության 41 հանցախումբ և ձերբակալվել է 600 զենքի մաքսանենգ»: