Ռայիսի. Դամասկոսում հարձակման պատասխանատվությունը կրում են ահաբեկիչների օտարերկրյա աջակիցները
https://parstoday.ir/hy/news/iran-i207144-Ռայիսի._Դամասկոսում_հարձակման_պատասխանատվությունը_կրում_են_ահաբեկիչների_օտարերկրյա_աջակիցները
ԻԻՀ նախագահը Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրել է ահաբեկիչների օտարերկրյա աջակիցներին, այդ թվում՝ այդ երկրի տարածքների օկուպանտներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2023 13:13 Asia/Tehran
  • Ռայիսի. Դամասկոսում հարձակման պատասխանատվությունը կրում են ահաբեկիչների օտարերկրյա աջակիցները

ԻԻՀ նախագահը Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության համար մեղադրել է ահաբեկիչների օտարերկրյա աջակիցներին, այդ թվում՝ այդ երկրի տարածքների օկուպանտներին։

Ուրբաթ օրը Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ այդ երկրի նախագահին, կառավարությանը, բանակին և ժողովրդին ուղղված ցավակցական ուղերձում, Էբրահիմ Ռայիսին նշել է. «Սիրիայում վերջին ամիսներին ահաբեկչական հարձակումների և գործողությունների շարունակությունը պայմանավորված է ահաբեկիչներին հետախուզական, անվտանգության և նյութատեխնիկական աջակցության շարունակմամբ, որի նպատակն է կանխել այս երկրում կայունության, հաստատման և ամբողջական անվտանգության հաստատումը»:

Ռայիսին հավելել է. «Սիրիայում ԻԼԻՊ-ի և թաքֆիրական ահաբեկիչների շարունակական գոյատևումն ու գործողություններին աջակցելը համահունչ է Սիրիայի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ագրեսիային»: Իրանի նախագահը հավելել է. «Անկասկած, այս ողբերգական իրադարձության պատասխանատվությունը կրում են ահաբեկչական խմբավորումների օտարերկրյա աջակիցները, այդ թվում՝ սիրիական հողերի օկուպանտները, ովքեր խոչընդոտում են Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ ազգային ինքնիշխանության իրականացմանը և ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարին»։

Ռայիսին նշել է, որ այս հանցավոր արարքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման հակառակորդները շարունակում են իրենց ահաբեկչական և դաժան մոտեցումը, և ընդգծել, որ պատասխանատու միջազգային կառույցները, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, պետք է կատարեն իրենց պատասխանատվությունն այս կապակցությամբ: