Ճարպիկ երեխան՝ անիմացիայի լուսավոր ուղին Իրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i207272-Ճարպիկ_երեխան_անիմացիայի_լուսավոր_ուղին_Իրանում
«Դելֆին տղան», «Լուպետու» և հիմա էլ « Ճարպիկ երեխան» անիմացիաների հաջողությունը, որպես իրանցի արտադրողների վերջին անիմացիոն արտադրություն, ցույց է տալիս Իրանում այս արդյունաբերության դժվարին, բարդ և միևնույն ժամանակ հաջող ուղին։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հոկտեմբեր 09, 2023 12:49 Asia/Tehran

«Դելֆին տղան», «Լուպետու» և հիմա էլ « Ճարպիկ երեխան» անիմացիաների հաջողությունը, որպես իրանցի արտադրողների վերջին անիմացիոն արտադրություն, ցույց է տալիս Իրանում այս արդյունաբերության դժվարին, բարդ և միևնույն ժամանակ հաջող ուղին։

Այս օրերին Իրանի կինոթատրոններում ցուցադրվում է «Ճարպիկ երեխան» անիմացիան, որը սկզբից մինչև վերջ ժպիտ է պարգևում իր հանդիսատեսին: Այն համակցված և ոչ այնքան նոր , բայց  առանձնահատուկ  թեմատիկայով, և յուրահատուկ կերպարների կերտմամբ ու քաղցր առոգանությամբ իր հանդիսատեսին, այն է երեխաներին  մեծ ուրախություն  է  պարգևում: 

«Ճարպիկ երեխան» Մոհսեն անունով մի տղայի պատմությունն է, ով իրեն սուպերհերոս է համարում։ Նա  հազվադեպ զուգադիպությամբ մտնում է խորհրդավոր անտառ և հանդիպում Իրանի անհետացած կենդանիներին, ինչը բարդ արկածախնդրության սկիզբն է՝ իրանական վերջին վագրին փրկելու համար:

Այս անիմացիայի մեջ կան օրինակելի  կերպարներ, որոնք  ցուցադրում են համապատասխան ուղերձներ, ինչպիսիք են համագործակցությունը, կենդանիներին օգնելը, սեփական կարողություններին հենվելը  և Աստծուն ապավինելը: