Իրանը 2231 բանաձևին հակասող որևէ գործունեություն չի իրականացրել
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն արձագանքելով Եվրոեռյակի հակաիրանական նամակին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ԱԽ հերթական նախագահին ուղղված նամակում նշել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես մերժում է իր դեմ ներկայացված չհիմնավորված պնդումները և կրկնում է, որ 2231 բանաձևին հակասող որևէ գործունեություն չի իրականացրել»։
Գուտերեշին ուղղված նամակում Իրվանին նշել է. «Այս նամակը պատրաստվել է ի պատասխան Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի ներկայացուցիչների 2023 թվականի հոկտեմբերի 9-ի նամակի՝ ուղղված Անվտանգության խորհրդի նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին»։
Վերոնշյալ նամակում Եվրոեռյակը հերթական անգամ հուսահատ փորձ է արել անհիմն կապ հաստատել ԱԽ 2231 (2015 թ.) բանաձևի Բ հավելվածի 3-րդ կետի և Իրանին պատկանող «Ղասեդ» տիեզերանավերի միջև, որը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին հաջողությամբ արձակել է «Նուռ-3» արբանյակը և այն տեղակայել երկրի ուղեծրում:
ՄԱԿ-ում Իրանի դեսպանի նամակում ասվում է. «Իրանն անհիմն է համարում նման պնդումները, որոնք նույնքան անհիմն են, որքան 2231 բանաձեւի կամայական ու ապակողմնորոշիչ մեկնաբանությունները։ Նման պնդումների վերաբերյալ Իրանի դիրքորոշումը ներկայացվել է բազմաթիվ նամակներով»։
Իրվանին հավելել է. «Մենք զգուշացնում ենք որոշ երկրների կողմից տիեզերական ծրագրերը քաղաքականացնելուն ուղված քայլերի կապակցությամբ: Նրանք, անկասկած, ձգտում են անհեթեթ պատրվակներով, ինչպիսիք են միջուկային զենքի տարածման մտահոգությունները, վարկաբեկել զարգացող երկրների կողմից խաղաղ նպատակներով տիեզերական տեխնոլոգիաների օգտագործման հարցը»: