Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i207432-Ամիր_Աբդոլլահյանը_հանդիպել_է_Իրաքի_վարչապետի_հետ
Իրանի Արտաքին գործերի նախարարը խորհրդակցել է Իրաքի վարչապետի հետ Պաղեստինում տիրող վերջին իրավիճակի և հետագա լուծումների վերաբերյալ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 14:16 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Իրանի Արտաքին գործերի նախարարը խորհրդակցել է Իրաքի վարչապետի հետ Պաղեստինում տիրող վերջին իրավիճակի և հետագա լուծումների վերաբերյալ։

ԻՌՆԱ-ի թղթակցի փոխանցմամբ՝ Իրաք այցելած  Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպել է Իրաքի վարչապետ Մոհամմադ Շիա ալ-Սուդանիի հետ։

Մինչ այս հանդիպումը, Ամիր Աբդոլլահյանը Իրաքի  ազգային անվտանգության շենքում խորհրդակցել է այդ երկրի ազգային անվտանգության խորհրդական Ղասեմ ալ-Աարջիի հետ՝ Պաղեստինում տիրող վերջին իրավիճակի և հետագա լուծումների վերաբերյալ:

Նշենք, որ  Սիոնիստական ​​ռեժիմի կողմից հանցագործությունների ընդլայնմամբ, այսօր կեսօրին մեկնարկել է  Իրանի ԱԳ նախարարի տարածաշրջանային ուղեւորությունը: