Իսրայելը արագ տապալման ճանապարհին է. Իրանի բանակի գլխավոր հրամանատար
Հոկտեմբեր 12, 2023 16:16 Asia/Tehran
Իսրայելը արագ տապալման ճանապարհին է «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունում ծանր եւ անուղղելի պարտությունից հետո, որն սկսել են պաղեստինյան Դիմադրության խմբերը։
Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին, տեղեկացրել է Mehr գործակալությունն։
Ողջունելով «Պաղեստինի խիզախ Դիմադրությանը»՝ նա ընդգծել է, որ իսրայելական վարչակարգը, ինչպես ասել է Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ` այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին, «ավելի ուժեղ ապտակ կստանա»։
Իրանի բանակի հրամանատարը քննադատել է արեւմտյան ԶԼՄ-ներին այն բանի համար, որ նրանք աչք են փակում Իսրայելի հանցագործությունների վրա պաղեստինցի ժողովրդի դեմ եւ լռում են Գազայի անմարդկային շրջափակման հարցում։
Պիտակ