Մոսկվայում Իրանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i207474-Մոսկվայում_Իրանի_դեսպանը_հանդիպել_է_Ռուսաստանի_փոխարտգործնախարարի_հետ
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար՝ Միխայիլ Գալոզինի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 13, 2023 13:59 Asia/Tehran
  • Մոսկվայում Իրանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ

Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար՝ Միխայիլ Գալոզինի հետ։

Այս հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցության ընթացքի մասին և քննարկվել են տարածաշրջանային զարգացվումները, հատկապես Հարավային Կովկասում:

Ընդգծելով տարածաշրջանի երկրների միջև կոլեկտիվ փոխգործակցության կարևորությունը  հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում, Կողմերը շահագրգռվածություն են հայտնել խթանել համագործակցությունը 3+3 ձևաչափի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման  եւ տարածաշրջանի երկրների միջեւ պայմանների նորմալացման նպատակով:

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության այն հիմնարար դիրքորոշմանը, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն նույն տարածաշրջանի երկրների օգնությամբ և փոխգործակցությամբ, Մոսկվայում Իրանի դեսպանն ասաց, որ արտատարածաշրջանային դերակատարների առկայությունը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը, այլև բարդացնում է խնդիրները:

Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերում, այդ թվում ԱՄՆ-ի կամայականության դեմ պայքարում, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։