Մոսկվայում Իրանի դեսպանը հանդիպել է Ռուսաստանի փոխարտգործնախարարի հետ
Մոսկվայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան՝ Քազեմ Ջալալին հանդիպել և զրուցել է Ռուսաստանի փոխարտգործնախարար՝ Միխայիլ Գալոզինի հետ։
Այս հանդիպման ընթացքում խոսվել է երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցության ընթացքի մասին և քննարկվել են տարածաշրջանային զարգացվումները, հատկապես Հարավային Կովկասում:
Ընդգծելով տարածաշրջանի երկրների միջև կոլեկտիվ փոխգործակցության կարևորությունը հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության և կայունության պահպանման գործում, Կողմերը շահագրգռվածություն են հայտնել խթանել համագործակցությունը 3+3 ձևաչափի շրջանակներում՝ առկա խնդիրների լուծման եւ տարածաշրջանի երկրների միջեւ պայմանների նորմալացման նպատակով:
Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության այն հիմնարար դիրքորոշմանը, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն նույն տարածաշրջանի երկրների օգնությամբ և փոխգործակցությամբ, Մոսկվայում Իրանի դեսպանն ասաց, որ արտատարածաշրջանային դերակատարների առկայությունը ոչ միայն չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատմանը, այլև բարդացնում է խնդիրները:
Իրանը և Ռուսաստանը կիսում են ռազմավարական շահերը երկկողմ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ռազմական և անվտանգության հարաբերություններում, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերում, այդ թվում ԱՄՆ-ի կամայականության դեմ պայքարում, և սա վերջին տարիներին երկու կողմերի սերտ համագործակցության հիմնական գործոններից մեկն է եղել։