Պաղեստինի ճնշված ժողովրդին աջակցելու երթ է անցկացվել ողջ Իրանում
Այսօր իսլամական Իրանի ժողովուրդը երկրի ողջ տարածքում երթ է անցկացրել ի աջակցություն Պաղեստինի ճնշված ժողովրդին։
Իսլամական Իրանի ժողովուրդը ի աջակցություն պաղեստինցիների «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողության խուռներամ շարքերով երթ է անցկացրել և «Մահ Ամերիկայի, Մահ Իսրայելին» կարգախոսները վանկարկելով իր նողկանքն է հայտնել Գազայում սիոնիստների կողմից պաղեստինցիների, այդ թվում կանանց ու երեխաների նահատակության կապակցությամբ:
Այսօր անձրևոտ Թեհրանում ժողովուրդը փողոց դուրս գալով իր հովանավորությունն է հայտնել Գազայի անպաշտպան ժողովրդի, հատկապես երեխաների նկատմամբ և վանկարկել է «Մահ Իսրայելին» կարգախոսը:
«Էնղելաբ» փողոցի տարբեր հատվածներում երաժշտական խմբերում բազմաթիվ երեխաներ երգեցին էպիկական երգեր՝ ի պաշտպանություն Գազայի ճնշված ժողովրդի և դատապարտեցին մանկասպան Սիոնիստական ռեժիմին:
Շաբաթ օրը (հոկտեմբերի 7-ին), Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղը Իսրայելի բռնազավթիչ ռեժիմի դեմ իրականացրեց «Ալ-Աղսայի փոթորիկը» գործողությունը, որից հետո Սիոնիստական ռեժիմը հարձակվել է Գազայի հատվածի վրա, և այդ հարձակումները դեռ շարունակվում են:
Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 1500 մարդ և ավելի քան 7000-ը վիրավորվել:
Երեքշաբթի առավոտյան, Իրանի Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ և ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատար՝ այաթոլլահ Խամենեին զինված ուժերի սպայական համալսարանների շրջանավարտների հանդիսավոր արարողության ժամանակ, ընդգծելով, որ Գազայի ժողովրդի կոտորածն ավելի մեծ աղետ կբերի սիոնիստներին, ասել է.«Սիոնիստական զավթիչ ռեժիմն անուղղելի ձախողում է ապրել թե՛ ռազմական, թե՛ հետախուզական առումով»:
Անդրադառնալով ճնշված ձևանալու չարագործ ռեժիմի ջանքերին և աշխարհի ժողովուրդներին դա ներարկելու հարցում իմպերիալիստական լրատվամիջոցների աջակցելուն,այաթոլլահ Խամենեին ասել է,-«Ճնշված ձևանալը 100 տոկոսով չի համապատասխանում իրականությանը և սուտ է, և ոչ ոք չի կարող ճնշված դիմագիծ ներկայացնել այս սատանաբարո հրեշից»։
Կարևորելով սիոնիստների հանցագործությունների դեմ իսլամական աշխարհի արձագանքի անհրաժեշտությունը, մեծարգո առաջնորդը հավելեց. «Ողջ իսլամական աշխարհը պարտավոր է աջակցել Պաղեստինի ժողովրդին»: