Ամիր Աբդոլլահյան. Սիոնիստական ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի Գազայի հատվածում իրականացվող հանցագործությունները
Սիրիայի ԱԳ նախախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ Դամասկոսում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահյանը Գազայում խաղաղ բնակչության դեմ պատերազմողներին կոչ է արել անհապաղ դադարեցնել վերջիններիս դեմ իրականացբող պատերազմական հանցագործությունները, քանի դեռ ուշ չէ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ամիր Աբդոլլահյանը, գլխավորելով բարձրաստիճան պատվիրակություն, մեկնել է Դամասկոս՝ Սիրիայի պաշտոնյաների հետ քննարկելու երկկողմ հարաբերություններն ինչպես նաև Գազայում ու Պաղեստինում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Աբդոլլահյանը մամուլի ասուլիսում հայտարարել է. «Մի քանի ժամ առաջ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կարևոր քննարկում ունեցանք Պաղեստինի վերջին զարգացումների և Իդսրայելի մանկասպան ռեժիմի ռազմական հանցագործությունների վերաբերյալ։ Մենք սերտ խորհրդակցություն անցկացրինք նաև իմ գործընկեր՝ պարոն Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ։
Աբդոլլահյանը հավելել է. «Սիոնիստական ռեժիմը, որն ի վիճակի չէ դիմակայել Դիմադրության ուժերին, Գազայում զանգվածային ջարդ է իրականացրել, սպանելով խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ կանանց ու երեխաների»:
Անցած շաբաթ օրը պաղեստինյան Դիմադրության ուժերը Գազայից (Հարավային Պաղեստին) սկսել են «Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունը, որն ուղղված է գրավյալ տարածքներում Սիոնիստական ռեժիմի դիրքերի դեմ։
Սիոնսիտական ռեժիմը, որը խայտառակ պարտությունէ կրում ճակատամարտում, դիմել է անմարդկային քայլի՝ փակելով Գազայի բոլոր մուտքերը, որպեսզի Դիմադրությանը ստիպի դադարեցնել գործողությունը: