Մարդկային կապիտալի ինդեքսով Իրանի վարկանիշը բարձր է համաշխարհային միջինից
Իրանի տնտեսության և ֆինանսների նախարարն ասել է. -«Իրանի միջին մարդկային կապիտալի վարկանիշն ավելի բարձր է, քան համաշխարհային միջինը, և կանանց և աղջիկների միավորն այս ցուցանիշում ավելի բարձր է, քան տղամարդկանցը»։
Սեյեդ Էհսան Խանդուզին Համաշխարհային բանկի մարդկային կապիտալի կոմիտեի նիստում, որը տեղի է ունեցել Համաշխարհային բանկի տարեկան ժողովի և գլխավոր ասամբլեայի շրջանակներում, հայտարարել է. -«Աշխարհում մարդկային կապիտալի միջին ինդեքսը 0,56 է, իսկ Իրանի վարկանիշը գերազանցում է այս միջին ցուցանիշը կազմելով 0.59: Իհարկե, այս ցուցանիշով կանանց և աղջիկների միավորն ավելի բարձր է, քան տղամարդկանցը»։
Այս տարվա նստաշրանն անցկացվել է Մարոկկոյում՝ 147 երկրների մասնակցությամբ:
Համաշխարհային բանկի կոմիտեի նիստում ներկայացնելով Իրանի ձեռքբերումները՝ Խանդուզին հավելել է,-« Ներկայացված կետերի թվում Իրանի կառավարության ուշադրությունը կենտրոնացած էր կրթության և հովանավորող կառույցների աջակցության վրա, ինչը հնարավորություն է տալիս հմտություններ ունեցող մարդկանց ավելի շատ հասանելիություն ունենալ աշխատաշուկային»։
Խանդուզին հայտնելով Իրանի կողմից գիտելիքահենք ընկերությունների և ԲՈՒՀ-երի շրջանավարտների համար աշխատատեղերի ստեղծման նկատմամբ աջակցություն ցուցաբերվելու մասին, հույս է հայտնել, որ կատարված ամփոփումներով Իրանը առաջիկա տարիներին կունենա ավելի լավ միջին, քան տարածաշրջանի երկրները։