Երկրի բոլոր օդային սահմաններում տիրում է կայուն անվտանգություն.Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ հրամանատար
https://parstoday.ir/hy/news/iran-i207528-Երկրի_բոլոր_օդային_սահմաններում_տիրում_է_կայուն_անվտանգություն.Իրանի_արևելյան_հատվածի_ՀՕՊ_հրամանատար
Իրանի արևելյան հատվածի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) շրջանի հրամանատարն ընդգծել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի պաշտպանական առաջընթացի շնորհիվ անվտանգություն է տիրում երկրի բոլոր օդային սահմաններում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2023 15:03 Asia/Tehran
  •  Երկրի բոլոր օդային սահմաններում տիրում է  կայուն անվտանգություն.Իրանի արևելյան հատվածի ՀՕՊ հրամանատար

Իրանի արևելյան հատվածի Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) շրջանի հրամանատարն ընդգծել է. -«Իրանի Իսլամական Հանրապետության բանակի հակաօդային պաշտպանության ուժերի պաշտպանական առաջընթացի շնորհիվ անվտանգություն է տիրում երկրի բոլոր օդային սահմաններում»:

Բրիգադի գեներալ Արսալան Փարվիզն այսօր (շաբաթ օրը),  Իրանի Արևելյան հատվածի ՀՕՊ խմբի աշխատակիցների ընտանիքների  մեծարմանը նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում ասել է,-«Իսլամական Իրանի երկնքի անվտանգությունն ու խաղաղությունը ձեռք են բերվել հակաօդային պաշտպանության ուժերի շուրջօրյա ջանքերի շնորհիվ»։

Նա հավելել է,-«ՀՕՊ ուժերը գիշեր-ցերեկ  հսկում են երկրի օդային սահմանները և  թշնամուն թույլ չեն տալիս ներխուժել երկրի օդային տարածք»:

«Այսօր հակաօդային պաշտպանության ուժերի շնորհիվ ձեռք բերված պաշտպանական առաջընթացի շնորհիվ մենք կարողացել ենք կայուն անվտանգություն հաստատել երկրի բոլոր օդային սահմաններում», ասել է Բրիգադի գեներալ Արսալան Փարվիզը։