Իրանը դատապարտել է պաղեստինցիներին բռնագաղթեցնելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը
https://parstoday.ir/hy/news/iran-i207538-Իրանը_դատապարտել_է_պաղեստինցիներին_բռնագաղթեցնելու_Սիոնիստական_ռեժիմի_ծրագիրը
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի և նրա որոշ կողմնակիցների ռազմական և քարոզչական միջոցառումները, որոնք իրականացվում են Գազայի հատվածից ճնշված պաղեստինցի ժողովրդի բռնի տեղահանման համար հիմքեր ստեղծելու նպատակով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 05:23 Asia/Tehran
  • Իրանը դատապարտել է պաղեստինցիներին բռնագաղթեցնելու Սիոնիստական ռեժիմի ծրագիրը

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին խստորեն դատապարտել է Սիոնիստական ռեժիմի և նրա որոշ կողմնակիցների ռազմական և քարոզչական միջոցառումները, որոնք իրականացվում են Գազայի հատվածից ճնշված պաղեստինցի ժողովրդի բռնի տեղահանման համար հիմքեր ստեղծելու նպատակով։

Քանանին նշել է. «Նման քայլերը, շրջափակման ուժեղացմանը, ջրի ու էլեկտրաէներգիայի անջատմանը, Գազա սննդամթերքի ու դեղորայքի առաքումը կանխելուն զուգահեռ, պատերազմական հանցագործության վառ օրինակ են և միջազգային օրենքների ու կանոնակարգերի կոպտագույն խախտում» ԻԻՀ ԱԳՆ խոսնակը կոչ է արել միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, անհապաղ ձեռնարկել կանխարգելիչ և արդյունավետ միջոցներ՝ դադարեցնելու Սիոնիստական ապարտեիդի ռեժիմի հանցագործությունները: