Էբրահիմ Ռայիսի. Գազայում սիոնիստների գործողությունները ռազմական հանցագործությունների և ցեղասպանության վառ օրինակ են
https://parstoday.ir/hy/news/iran-i207542-Էբրահիմ_Ռայիսի._Գազայում_սիոնիստների_գործողությունները_ռազմական_հանցագործությունների_և_ցեղասպանության_վառ_օրինակ_են
Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում և ողջունել է համագործակցությունն ամրապնդելուն և խորացնելուն ուղղված ցանկացած քայլ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2023 05:27 Asia/Tehran
  • Էբրահիմ Ռայիսի. Գազայում սիոնիստների գործողությունները ռազմական հանցագործությունների և ցեղասպանության վառ օրինակ են

Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են լավագույն վիճակում և ողջունել է համագործակցությունն ամրապնդելուն և խորացնելուն ուղղված ցանկացած քայլ:

Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված անմարդկային հանցագործություններին, Ռայիսին ընդգծել է ռեժիմի ռազմական հանցագործությունների և ցեղասպանության մեքենան հնարավորինս արագ կանգնեցնելու անհրաժեշտությունը և նշել. «Վերջին օրերին սիոնիստ առաջնորդների հնչեցրած հայտարարություններն ու նրանց գործողությունները ռազմական հանցագործությունների, ցեղասպանության և միջազգային բոլոր պայմանագրերի ակնհայտ խախտման վառ օրինակ են»։

Ռայիսին հավելել է, որ պաղեստինցի մոջահեդների վերջին գործողությունների արմատը 75-տարի շարունակվող օկուպացիան է, պաղեստինցիների արժանապատվության ոտնահարումը և պաղեստինցի ժողովրդի ու մուսուլմանների սրբությունների անարգումը: Նա նշել է. «Ռեժիմը կտրել է ջուրն ու լույսը, կանխել սննդամթերքի և դեղորայքի մուտքը և օգտագործել արգելված զենք, ինչպես ֆոսֆորային ռումբերը: Նրանք ձգտում են մարտի դաշտում նվաստացուցիչ և պատմական պարտության համ վրեժխնդիր լինել Գազայի անպաշտպան ժողովրդից»:

Հեռախոսազրույցում Կատարի էմիրը նշել է, որ երկու երկրների հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, և ընդգծել է երկու երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ Գազայի ճնշված ժողովրդի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ: