ԻԻՀ ԱԳՆ.Գազայում սպանությունները չդադարելու դեպքում բոլորի ձեռքերը ձգանի վրա կլինեն
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ընդգծել է. Եթե Գազայում կանանց ու երեխաների բռնություններն ու սպանությունները անմիջապես չդադարեն, ապա տարածաշրջանի բոլոր կողմերի ձեռքերը ձգանի վրա կլինեն։
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Դիմադրության առանցքի երկրներ այցելելուց և Իրաքի, Սիրիայի, Լիբանանի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների ինչպես նաև Լիբանանի Հեզբոլլահի և Համասի շարժման քաղաքական հարցերով գրասռնյակի ղեկավարի հետ հանդիպումից հետո Թեհրան վերադառնալով պատասխանեց լրագրողների հարցերին։
Անդրադառնալով չորս երկիր կատարած իր այցին՝ Իրանի արտգործնախարարն ասել է. Պաղեստինյան դիմադրությունն ընդգծել է, որ ունի անհրաժեշտ հնարավորություններ Սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործություններին պատասխանելու համար,
սակայն Իսրայելի ռեժիմը կենտրոնացած է կանանց, երեխաների և խաղաղ բնակիչների սպանության վրա՝ մարտի դաշտում իր թուլության պատճառով:
Ամիր Աբդոլլահյանը հավելել է. Իրանի Իսլամական Հանրապետությունը ակտիվորեն կմասնակցի արտգործնախարարների մակարդակով Իսլամական համագործակցության կազմակերպության հանդիպմանը՝ Պաղեստինի ժողովրդի իրավունքները, տարածաշրջանի անվտանգությունը պաշտպանելու և սիոնիստական ռեժիմի ռազմական հանցագործությունները դատապարտելու նպատակով։
Ամիր Աբդոլլահյանը պարզաբանել է. Այս հանդիպումներում ամերիկյան կողմին լրջորեն զգուշացրել ենք, որ դուք չեք կարող զսպվածության կոչ անեք և՛ դիմադրությանը, և՛ մյուս երկրներին, խոսել պատերազմի չզարգանալու մասին, բայց ինքներդ կանգնեք փլուզված Իսրայելի ռեժիմի կողքին և ցանկանաք այդ փլուզումը հատուցեք ռազմատենչ սիոնիստական ռեժիմին քաղաքական և անվտանգության, միջազգային և ռազմական աջակցություն ցուցաբերելով:
Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ հետագա ցանկացած հետևանքների և տարածաշրջանում դիմադրության ճակատների բացման հնարավորության պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Միացյալ Նահանգները և Սիոնիստական ռեժիմը։