Իրանն արձագանքել է Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին Բլինքենի պնդմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i207618-Իրանն_արձագանքել_է_Հայաստանի_վրա_Ադրբեջանի_հնարավոր_հարձակման_մասին_Բլինքենի_պնդմանը
Պատասխանելով մոտ ապագայում Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ «Իրանական դիվանագիտություն»(Դիփլոմասի Իրանի) վերլուծական կայքի տված հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է,-«Սա այն հարցն է, որին բնականաբար պետք է պատասխան տա Ադրբեջանի կառավարությունը: Մեզ համար կարևորը Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն է »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 12:33 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին Բլինքենի պնդմանը

Պատասխանելով մոտ ապագայում Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության վերաբերյալ «Իրանական դիվանագիտություն»(Դիփլոմասի Իրանի) վերլուծական կայքի տված հարցին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է,-«Սա այն հարցն է, որին բնականաբար պետք է պատասխան տա Ադրբեջանի կառավարությունը: Մեզ համար կարևորը Կովկասյան տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունն է »:

Նասեր Քանանին ամենշաբաթյա ասուլիսում հավելել է. «Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները քաղաքական ճանապարհով  լուծելը լավագույն միջոցն է, և մենք կարծում ենք, որ տարաձայնությունները լուծելու ամենակարևոր մեխանիզմը տարածաշրջանային մեխանիզմներն են, որոնց պետք է հետևել»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է. «Այսպես կոչված Մարդու իրավունքների պաշտպանները, ովքեր ճնշում գործադրելով իրենց քաղաքական նպատակներն են  հետապնդում, այսօր աչք են փակել Գազայի և  Պաղեստինի  ժողովրդի իրավազրկվածության վրա»։

Նասեր Քանանին նշել է. «Վերջին օրերին մենք ականատես ենք լինում Պաղեստինում և Գազայում 1000 տարվա ներկայության պատմություն ունեցող քաջարի  ժողովրդի դիմադրությանը։ Այս օրերին սիոնիստների ավելի քան 70 տարվա հանցագործությունների պատմությունը կրկնվում է»։

Նա հավելել է.«Պաղեստինցիներն աշխարհի ամենաճնշված ժողովուրդն են, մենք Գազայի ճնշված երեխաների արյունաշաղախ դեմքերին տեսնում  ենք նրանց խիզախություն ու  ճնշվածությունը»:

Ցույց տալով Գազայի դեպքերի վերաբերյալ ցավալի լուսանկարները՝ Քանանին ասել է.-«Արդյո՞ք մարդու իրավունքները  ներառում են Պաղեստինը»:

Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Այն, ինչ արվել է, պաղեստինյան շարժումների գործողությունն է՝ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի գործողությունների, և իրանական ուժեր գործուղման մասին պնդումը անհիմն է»։

«ԱՄՆ-ի  կառավարությունը պետք է պատասխան տա Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների համար: Ռազմական նավատորմ տարածաշրջանային ջրեր ուղարկելը  նշանակում է աջակցել ճնշվածների  ճնշողին,և Սիոնիստական ​​ռեժիմին աջակցող ցանկացած կողմ ունի միջազգային պատասխանատվություն»,- ընդգծել է Քանանին: