Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է.Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա
https://parstoday.ir/hy/news/iran-i207626-Գազայի_վրա_Իսրայելի_ցամաքային_հարձակումը_կարմիր_գիծ_է.Իրանի_խորհրդարանի_բարձրաստիճան_պաշտոնյա
Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական խորհրդարանում Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, «Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է, և Դիմադրության ճակատը սպասում է այս մեծ սխալին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2023 13:39 Asia/Tehran
  • Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է.Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա

Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Իրանի Իսլամական խորհրդարանում Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահն ասել է, «Գազայի վրա Իսրայելի ցամաքային հարձակումը կարմիր գիծ է, և Դիմադրության ճակատը սպասում է այս մեծ սխալին»։

Էբրահիմ Ազիզին ասել է,-«Եթե Իսրայելի ռեժիմը  չդադարեցնի Գազայի ռմբակոծումը, ապա պետք է սպասի իր դեմ  պայքարի նոր ճակատների բացմանը»:

Նրա խոսքով, պաղեստինյան Դիմադրության ճակատը «փաստորեն սահմաններ չունի», և որտեղ էլ որ Իսրայելը հանդիպի դրան, «անկասկած հարձակման կենթարկվի»:

Ավելի վաղ  «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ընդգծել է, որ եթե Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի ագրեսիան չդադարեցվի, ապա չի բացառվում նոր ճակատների բացումը, և դրա հավանականությունն ամեն պահ մեծանում  է։

Ամիր Աբդոլլահյանը նաև ասել է. «Մենք Սիոնիստական ​​ռեժիմին իր  հովանավորների միջոցով տեղեկացրել ենք, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, վաղը ուշ կլինի»: