Իրանին հասանելի արտարժութային պահուստները կազմում են ավելի քան 21 միլիարդ դոլար
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է ,որ Իրանին հասանելի արտարժութային պահուստներն ընթացիկ տարում կազմում են ավելի քան 21 մլրդ դոլար:
Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցում ընթացիկ տարում Իրանի արտարժութային պահուստները գնահատել է 21,1 մլրդ դոլար, ինչը 1,6 մլրդ դոլարով ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Միջազգային այս կառույցը կանխատեսել է, որ 2024 թվականին Իրանին հասանելի արտարժութային պահուստները կավելանան և կհասնեն 24,3 միլիարդ դոլարի։
Իրանն իր արտարժութային պահուստներով վերջին տարիներին եղել է Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի առաջին մի քանի երկրների շարքում, և նույնիսկ առկա արտարժութային պահուստների առումով լավ դիրք ունի տարածաշրջանում։
Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով Իրանը 2023 թվականին տարածաշրջանի 32 երկրների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղը, ինչը նշանակում է, որ այս տարի Իրանին հասանելի արտարժութային պահուստներն ավելի շատ են եղել, քան տարածաշրջանի բոլոր երկրներինը, բացառությամբ 11 երկրների։