Իրանի արտգործնախարար. Սիոնիստական ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի Պաղեստինի դեմ ահաբեկչական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i207652-Իրանի_արտգործնախարար._Սիոնիստական_ռեժիմը_պետք_է_անհապաղ_դադարեցնի_Պաղեստինի_դեմ_ահաբեկչական_գործողությունները
Իրանի ԱԳ նախարարը Իռլանդիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի Պաղեստինի դեմ ահաբեկչական ու ցեղասպանական գործողությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 07:10 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարար. Սիոնիստական ռեժիմը  պետք է անհապաղ դադարեցնի Պաղեստինի դեմ ահաբեկչական գործողությունները

Իրանի ԱԳ նախարարը Իռլանդիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի Պաղեստինի դեմ ահաբեկչական ու ցեղասպանական գործողությունները։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Իռլանդիայի ԱԳ նախարար Մայքլ Մարտինի հետ և մտքերի փոխանակում են կատարել Պաղեստինում վերջին զարգացումների և Գազայի հատվածում խաղաղ բնակիչների դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների վերաբերյալ։

Դատապարտելով Գազայի հատվածի պաշարման ժամանակ Սիոնիստական ​​ռեժիմի կողմից իրականացված հանցագործությունները, Աբդոլլահյանը հավելել է.«Այլ ճակատներում պատերազմի հավանական տարածումն անխուսափելի է դառնում և անհրաժեշտ է ստեղծել համապատասխան միջանցքներ Գազայի բնակիչներին ջուր, սնունդ, դեղագործական ու բժշկական պարագաներ ուղարկելու համար»:

Անդրադառնալով Գազայի հատվածում օրական 300-ից 700 խաղաղ բնակիչների սպանություններին, Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Սիոնիստական ​​ռեժիմը պետք է անհապաղ դադարեցնի Պաղեստինի դեմ ահաբեկչական ու ցեղասպանական գործողությունները։

Երկուշաբթի երեկոյան, հեռուստատեսային մի զրույցում, պատասխանելով այն հարցին թե արդյոք Իրանը մուտք գործի պատերազմի մեջ,  Աբդոլլահյանն ասել է.«Ամեն ինչ հնարավոր է: Ընդգծում եմ, ոչ ոք չի կարող անտարբեր լինել այս իրավիճակի շարունակման նկատմամբ»:

Նա նշել է, որ պատերազմի ընդլայնումը դիմադրության տարածքում կստեղծի մի տեսարան, որը կփոխի Ղոդսն օկուպացրած ռեժիմի աշխարհագրական քարտեզը։