Իրանի նախազգուշացումը Գազայում հումանիտար աղետի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i207654-Իրանի_նախազգուշացումը_Գազայում_հումանիտար_աղետի_կապակցությամբ
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում զգուշացրել է օկուպացված Պաղեստինում մարդկային աղետի հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 17, 2023 07:53 Asia/Tehran
  • Իրանի նախազգուշացումը Գազայում հումանիտար աղետի կապակցությամբ

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում զգուշացրել է օկուպացված Պաղեստինում մարդկային աղետի հետևանքների կապակցությամբ:

Իրանի առողջապահության, բժշկության և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում գրել է.«Վերջին օրերին մարդկային ողբերգություններ ու ցավալի իրադարձություններ են տեղի ունեցել օկուպացված Պաղեստինի տարածաշրջանում, որտեղ հարյուրավոր կանայք, երեխաներ և տարեցներ թիրախավորվել են խաղաղ բնակավայրերում, իսկ մեծ թվով մուսուլմաններ նահատակվել ու վիրավորվել են այս օկուպացված տարածքում»:

Այնոլլահին նշել է.«Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանի տնօրենի խոսքով, Գազայի հատվածի բժշկական և բուժման համակարգը տարբեր պատճառներով գտնվում է փլուզման եզրին, և Գազայի հատվածում ու Հորդանան գետի արևմտյան ափի տարբեր բժշկական կենտրոններ թիրախավորվել են անմարդկային կերպով, և տուժածներին օգնություն տրամադրելը խաթարվել է»:

Իրանի առողջապահության նախարարը Իրանի Իսլամական Հանրապետության պատրաստակամությունն է հայտնել համագործակցել ՄԱԿ-ի գործակալությունների հետ՝ Պաղեստինի տուժած ժողովրդին առողջապահական ծառայություններ տրամադրելու և դեղորայք, սարքավորումներ ու բժշկական պարագաներ ուղարկելու նպատակով: