Իրանը քննարկում է Գազա դեղորայք և բժշկական խումբ ուղարկելու հարցը
Հոկտեմբեր 18, 2023 07:15 Asia/Tehran
ԻԻՀ առողջապահության և բժշկության նախարար Էբրահիմ Այնոլլահին Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջերկրածովյան բաժնի տնօրենի հետ զրույցում ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Գազայի հատված ուղարկել բուժանձնակազմ, բժշկական սարքավորումներ և դեղորայք»:
Նա հավելել է. «Բժշկական հանրությունը պահանջում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մուտքն ու լուրջ գործողությունները Պաղեստինի ժողովրդին օգնելու ոլորտում»։
Էյնոլլահին հավելել է. «Իրանցի բժիշկների և բուժքույրերի համար անտանելի է տեսնել Գազայի բնակիչներին, ովքեր չունեն բուժման համար ամենատարրական բժշկական սարքավորումներն ու դեղամիջոցները»: