Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները հանդիպել են Ջիդդայում
Հոկտեմբերի 18-ին Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընթացիկ օրակարգը, բազմակողմ տարածաշրջանային համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակը:
Բայրամովը նաև «մանրամասներ է ներկայացրել հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի օրակարգի հեռանկարների, ինչպես նաև «Ղարաբաղի շրջանում հակաահաբեկչական միջոցառումներից» հետո տարածաշրջանում իրականացվող աշխատանքների մասին» :