Իրանում մեկնարկել է իսլամական խորհրդարանի ընտրությունների թեկնածուների վերջնական գրանցման փուլը
Հոկտեմբեր 19, 2023 06:49 Asia/Tehran
Իրանում մեկնարկել է իսլամական խորհրդարանի 12-րդ շրջանի ընտրությունների թեկնածուների վերջնական գրանցման փուլը, որը կտևի 6 օր:
Այս փուլին մասնակցելու են այն թեկնածուները, որոնք անցել են նախնական գրանցման փուլը:
Հարկ է նշել, որ կրոնական փոքրամասնություններն իսլամական խորհրդարանում ունեն 5 ներկայացուցիչ։ Խորհրդարանում հայերին վերապահված է երկու տեղ, որոնք որոշվում են ընտրություններում։
Իրանում Իսլամական խորհրդարանի ընտրություններին մնացել է մոտ 4 ամիս։
Պիտակ