Ռայիսի. Ճնշված պաղեստինցի նահատակների արյունը կործանելու է ներկայիս աշխարհակարգը
https://parstoday.ir/hy/news/iran-i207804-Ռայիսի._Ճնշված_պաղեստինցի_նահատակների_արյունը_կործանելու_է_ներկայիս_աշխարհակարգը
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Այն, ինչ այսօր կատարվում է Գազայում և Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ, Արևմուտքի հավակնած քաղաքացիության, ազատության և մարդու իրավունքների պատկերն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 13:52 Asia/Tehran
  • Ռայիսի. Ճնշված պաղեստինցի նահատակների արյունը կործանելու է ներկայիս աշխարհակարգը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ասել է.-«Այն, ինչ այսօր կատարվում է Գազայում և Պաղեստինի ճնշված ժողովրդի դեմ, Արևմուտքի հավակնած քաղաքացիության, ազատության և մարդու իրավունքների պատկերն է»:

«Իրան Պրես» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկրի առողջապահական համակարգի ձեռքբերումների առիթով  և այս ոլորտի ակտիվիստների մեծարմանը նվիրված համաժողովում ունեցած ելույթում,հարգելով Գազայի նահատակների հիշատակը, ասել է,-«Այն զայրույթն ու ատելությունը, որն այսօր տիրում է աշխարհի տարբեր համոզմունքներ ու հավատալիքներ ունեցող  բոլոր ժողովուրդների մոտ , հետևանքն  է այն անարդար աշխարհակարգի, որտեղ կանայք և երեխաները ճնշվում են այս կերպ, և փոխվում է ճնշողի ու ճնշվողի տեղը»։ 

Շարունակելով իր ելույթը, Ռայիսին Գազայի ժողովրդի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումներն ու հանցագործությունները դադարեցնելու բանաձեւի վրա վետո դրվելը,   համարել է  կրկնակի անարդարություն պաղեստինցիների ու մարդկության նկատմամբ: Նա ասել է,-«Այսօր իսլամական համակարգը բարձրացրել է Պաղեստինի ճնշվածների պաշտպանության դրոշը, որոնց արյունը թափվել է  մեծ սատանայի՝ ԱՄՆ-ի գլխավորած  կայսերապաշտության, գերիշխանության և մաքսիմալիստական պահանջների պատճառով»:.

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայում տեղի ունեցող ողբերգությունները համարել է ԱՄՆ-ի, Սիոնիստական ​​ռեժիմի և նրանց համախոհների կողմից իրականացված ցեղասպանություն և մարդկության դեմ ուղղված հանցագործություն և ասել է.-« Մենք հավատում ենք, որ ճնշված պաղեստինցի նահատակների արյունը կործանելու է ներկայիս աշխարհակարգը և արդար համակարգ է հաստատելու աշխարհում»:

Նշենք,որ ի պատասխան սիոնիստների հանցագործությունների՝ պաղեստինյան դիմադրության ուժերը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից սկսել են «Ալ-Աղսա փոթորիկ» բազմակողմ գործողությունները օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի դիրքերի դեմ։

Սիոնիստների կրած աղետալի պարտությունը, ավելի քան հազար սիոնիստների սպանվելը, և որոշ ավանների ու ռազմական շտաբների կորուստը պատճառ են դարձել,որ այս ռեժիմի ղեկավարները վերջին օրերին բազմիցս թիրախավորեն Գազայի խաղաղ բնակիչներին և անմեղ ժողովրդին և ռազմական հանցագործություններ  թույլ տալով պաշարեն այս քաղաքը: 

Ի դեպ  սիոնիստ զավթիչները երեքշաբթի (հոկտեմբերի 17-ին) հանցավոր գործողության կատարելով ռմբակոծեցին Գազայի հատվածի Ալ-Մամադանի հիվանդանոցը ,որի հետևանքով զոհվեցին ավելի քան 1000 պաղեստինցիներ, այդ թվում հարյուրավոր երեխաներ:

Այս բարբարոսական գործողությունը լայնորեն դատապարտվել է իսլամական երկրների կողմից, սակայն արևմտյան կառավարությունները սահմանափակվել են պասիվ հայտարարություններով՝ շարունակելով աջակցել Սիոնիստական ​​ռեժիմին: