ԻԻՀ ռազմածովային ուժերի մշտական ​​ներկայությունը աշխարհի ջրերում
https://parstoday.ir/hy/news/iran-i207814-ԻԻՀ_ռազմածովային_ուժերի_մշտական_ներկայությունը_աշխարհի_ջրերում
Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է միջազգային ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մշտական ​​ներկայության մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 14:39 Asia/Tehran
  • ԻԻՀ  ռազմածովային ուժերի մշտական ​​ներկայությունը աշխարհի ջրերում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտնել է միջազգային ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մշտական ​​ներկայության մասին։

Parstoday-ի հայերեն բաժնի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին Մազանդարան նահանգի Նեքա քաղաքում ասել է. -«Անհրաժեշտ  քայլեր են արվել բոլոր օվկիանոսներում միաժամանակյա ներկայության համար,  քանի որ Իրանի ժողովրդի տնտեսական շահերը օվկիանոսների մակարդակում են»։

Նշելով, որ «Մազանդարան»  ծովը խաղաղության և բարեկամության ծով է, ծովակալ  Շահրամ Իրանին հավելել է.-«Տարածաշրջանի երկրները միասնական են և թույլ չեն տա  տարածաշրջանից դուրս գտնվող երկրները չարագործություն անել այստեղ»:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի հրամանատարն ընդգծել է. «Հուսանք,որ այս տարածաշրջանում տնտեսական աճի ականատեսը կլինենք»: