ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Պաղեստինի հարցը պահանջում է հրատապ միջազգային ուշադրություն
https://parstoday.ir/hy/news/iran-i207878-ՄԱԿ_ում_Իրանի_դեսպան._Պաղեստինի_հարցը_պահանջում_է_հրատապ_միջազգային_ուշադրություն
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին, ուրբաթ օրը կայացած «Տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով ԱԽ նիստում, հայտարարել է. «Տասնամյակներ շարունակ պաղեստինցիները տուժել են Իսրայելի ռեժիմի օկուպացիայից, ագրեսիայից, խտրականությունից և ապարտեիդի քաղաքականությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2023 05:59 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում Իրանի դեսպան. Պաղեստինի հարցը պահանջում է հրատապ միջազգային ուշադրություն

ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրվանին, ուրբաթ օրը կայացած «Տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության ներդրումը վեճերի կանխարգելման և խաղաղ կարգավորման գործում» թեմայով ԱԽ նիստում, հայտարարել է. «Տասնամյակներ շարունակ պաղեստինցիները տուժել են Իսրայելի ռեժիմի օկուպացիայից, ագրեսիայից, խտրականությունից և ապարտեիդի քաղաքականությունից:

Այսօր միջազգային հանրությունը ականատես է լինում Իսրայելի ռեժիմի կողմից Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների աճին, որոնց թվում պետք է նշել նաև հիվանդանոցի վրա կատարված սարսափելի հարձակումը»:

.Իրվանին հավելել է. «Միջազգային մարդասիրական իրավունքի ակնհայտ խախտմամբ հիվանդանոցի դիտավորյալ թիրախավորումը ոչ այլ ինչ է, քան ռազմական հանցագործություն: 14-օր շարունակվող օդային ռմբակոծության ընթացքում Գազայի խաղաղ բնակիչների, ներառյալ կանանց և երեխաների անխտիր սպանությունը, կենսական քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը, նույնպես ռազմական հանցագործություն է»:

Իրանցի դիվանագետը հավելել է. «Մենք խորապես հիասթափված ենք խորհրդի անկարողությունից՝ ընդունելու բանաձև, որը կոչ կանի անհապաղ հրադադար հաստատել և լուծել Պաղեստինում տիրող աղետալի հումանիտար իրավիճակը»: