Իրանում ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը
Հոկտեմբեր 21, 2023 06:00 Asia/Tehran
Իրանի Սիստան և Բալուչեստանում նահանգում ձերբակալվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը: ԻՌՆԲԱ-ի հաղորդմամբ՝ ձերբակալված անձը փորձել է հավաքագրել նոր անդամների և ստեղծել օպերատիվ բազա՝ ահաբեկչական և դիվերսիոն գործողությունների համար:
Վերջինս ձերբակալվել է լայնածավալ հետախուզական և օպերատիվ միջոցառումների արդյունքում: Սոցցանցերում բացված կեղծ օգտահաշիվների միջոցով, վերոնշյալ անձը փորձել է օտարերկրյա գործակալների և նահանգի մի խումբ խռովարարների միջոցով դժվարամատչելի շրջաններում տարբեր խմբեր ձևավորել, ինչը, սակայն նրան չի հաջողվել: