Իրանի Քանդովան գյուղը ներառվել է աշխարհի լավագույն տուրիստական գյուղերի ցանկում
ԻՌՆԱ-ի հողորդմամբ՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության զբոսաշրջության հարցերով փոխնախար Ալի Ասղար Շալբաֆյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մասնակցել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 25-րդ Գլխավոր ասամբլեայի և կազմակերպության 191-րդ և 120-րդ գործադիր խորհրդի շրջանակներում անցկացվող լավագույն տուրիստական գյուղերի հռչակման արարողությանը:
Շալբաֆյանն ասել է. «Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Քանդովան գյուղը, տարբեր երկրների 200-ից ավելի գյուղերի հետ մրցակցության շրջանակում, ներառվել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության համաշխարհային գյուղերի ցանկում»։
Նա հավելել է. «Զբոսաշրջության դեպարտամենտի կողմից այս մրցույթին մասնակցելու համար առաջադրվել են մեր երկրի ութ գյուղեր, այդ թվում՝ Արևելյան Ատրպատական նահանգի Քանդովանը, Լոռեստանի Բիշեն, Քերմանի Մեյմանդը, Ղեշմի Սոհեյլը, Քուրդիստանի Փալանգանը, Գիլանի Ղասեմաբադը, Մազանդարանի Քանդլոսը և Սպահանի Աբիանեն»:
Փոխնախարարը նշել է, որ լավագույն զբոսաշրջային գյուղի ընտրության ծրագիրը սկսվել է 2021 թվականին՝ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից, նպատակ ունենալով զբոսաշրջությունը վերածել գյուղերի զարգացման և գյուղացիների բարեկեցության շարժիչ ուժի։