Բաղերի. Ռումբի ու երեխայի ճակատամարտում երեխան միանշանակ հաղթում է
Անդրադառնալով Պաղեստինում տեղի ունեցող զարգացումներին՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալն ասել է, որ ռումբերի ու երեխաների պատերազմում հաղթողը միանշանակ երեխան է։
Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերին, Դուշանբեում Տաջիկստանի արտգործնախարար Սիրաջուդդին Մեհրեդինի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Պաղեստինը իսլամական ումմայի մի մասն է, և Սիոնիստական ռեժիմի հանցագործություններն ազդում են յուրաքանչյուր ազատ մարդու հոգու և խղճի վրա։
Անդրադառնալով Իրանի և Տաջիկստանի ժողովուրդների քաղաքակրթական, մշակութային, պատմական, կրոնական և լեզվական խորը կապերին, Բաղերին ընդգծել է, որ երկու ժողովուրդների ընդհանուր հատկանիշները մեծ հարստություն են ամուր և կայուն հարաբերություններ կառուցելու համար, ինչը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: